ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Իրանը մոտենում է չափազանց ծանր ժամանակահատվածի

Իրանը մոտենում է չափազանց ծանր ժամանակահատվածի
26.12.2024 | 11:08

Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է թուրքական պրոքսի կազմավորման։

Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ։ Ընդ որում, Իրանը այս իմաստով չափազանց խոցելի է դառնալու։ Իրանի թյուրքալեզու բնակչության շրջանում Թուրքիան երկարատև աշխատանք է կատարել և այնտեղ առնվազն ունի որոշակի հենարան, որի միջոցով կարող է Իրանում հրահրել ներքին բախումներ ու Սիրիայի օրինակով հասնել հաջողության։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս գործում Թուրքիան ունենալու է ինչպես Արևմուտքի, այնպես էլ ու հատկապես Իսրայելի աջակցությունը։ Իսրայելի դեպքում` գործուն աջակցություն և մասնակցություն։

Իրանը այսօր և ամեն օր մոտենում է իր համար չափազանց ծանր ժամանակահատվածի. Թուրքիան մի կողմից ժպտալու է, իսկ թիկունքից հարվածելու է Իրանին, ընդ որում` գոտկատեղից ներքև։

Իրանը ստիպված է լինելու տալ գուցե վերջին` հայրենական պատերազմը, ընդ որում, պարտության դեպքում լինելու է նույնը, ինչ Հայաստանի հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 12442

Մեկնաբանություններ